Հայաստանի շախմատիստների հավաքականը երկրորդ տեղում է

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | November 9, 2011 23:21

Հունաստանում շարունակվող շախմատի Եվրոպայի թիմային առաջնության 7-րդ տուրում Հայաստանի տղամարդկանց հավաքականը 2,5:1,5 հաշվով առավելության հասավ Ֆրանսիայի ընտրանու նկատմամբ: Լևոն Արոնյանը և Էթյեն Բաքրոն, Վլադիմիր Հակոբյանը և Լոուրենը Ֆրենսինյեն, Գաբրիել Սարգսյանը և Քրիստիան Բուերը խաղաղ դաշն կնքեցին: Իսկ ահա,  երկրորդ խաղատախտակի առջև հանդես եկող Սերգեյ Մովսիսյանը (նկարում) հաղթեց Մաքսիմ Վաշիե-Լագրավին: Հայաստանի հավաքականն այս հաջողությունից հետո վաստակեց 11 միավոր և զբաղեցրեց  2-րդ հորիզոնականը: Նույնպիսի ցուցանիշով 3-րդ տեղում է Ռումինիայի ընտրանին: 12 միավորով աղյուսակը գլխավորում է Ադրբեջանի հավաքականը:

Հայաստանի շախմատիստուհիների հավաքականը 1,5:2,5 հաշվով զիջեց մրցաշարի առաջատար Ռուսաստանի ընտրանուն: Էլինա Դանիելյանի և Նադեժդա Կոսինցևայի, Լիլիթ Մկրտչյանի և Տատյանա Կոսինցևայի,  Լիլիթ Գալոյանի և Ալեքսանդրա Կոստենյուկի պարտիաներն ավարտվեցին ոչ-ոքի: Իսկ ահա, Հայաստանի պատիվը պաշտպանող Մարիա Կուրսովան պարտվեց  Նատալյա Պոգոնինային: Ռուսաստանի հավաքականը 13 միավորով ամրապնդվեց  առաջին տեղում: Հայաստանի ներկայացուցիչներն ունեն 8 միավոր և զբաղեցնում են 10-րդ հորիզոնականը:

Դիտվել է 929 անգամ:
Print Friendly

Leave a Reply