Ավազակային հարձակում փոխանակման կետի վրա. հանցագործները կրակ են բացել ու փախել. կա երկու վիրավոր,տեսանյութ

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | November 9, 2011 21:12

Այսօր` նոյեմբերի 9-ին, ժամը 19:00-ի սահմաններում, Թումանյան-Խանջյան փողոցների հատման կետում, Թումանյան-2 շենքում գտնվող փոխանակման կետի վրա են հարձակվել երկու մարդ:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է NEWS.am-ի թղթակիցը, նրանք զենքի սպառնալիքով, գանձապահից գումար են հափշտակել ու փորձել են դիմել փախուստի:

Նրանք փախուստի ժամանակ կրակոցներ են արձակել: Նախնական տեղեկություններով վիրավորվել է երկու մարդ, որոնցից առնվազն մեկը փոխանակման կետի աշխատակիցն է:

Երկու հանցագործները կարողացել են դիմել փախուստի, արձակելով 4-5 կրակոց:

Այս պահին դեպքի վայրում ոստիկանները աշխատանքներ են իրականացնում` վարժեցված շների օգնությամբ: Այստեղ է նաեւ ոստիկանության Երեւանի քաղաքային վարչության պետ Ներսես Նազարյանը:

Ոստիկաններն արդեն հայտնաբերել են «Մակարով» տեսակի ատրճանակի կրակված փամփուշտներ:

Ամենայն հավանականությամբ, հանցագործներից առնվազն մեկը զինված է եղել գազային ատրճանակով, քանի որ գտնվել են գազային ատրճանակի փամփուշտներ:

 

Դիտվել է 1254 անգամ:
Print Friendly

Leave a Reply