Անդրանիկ Հակոբյանը՝ բռնցքամարտի աշխարհի առաջնության եզրափակչում

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | September 12, 2009 13:55

milan-2009-new-logo6Միլանում անցկացվող բռնցքամարտի աշխարհի առաջնության կիսաեզրափակչում Հայաստանի ներկայացուցիչ Անդրանիկ Հակոբյանը (75 կգ), 4:3 հաշվով պարտության մատնելով վենեսուելացի Ալֆոնսո Բլանկոյին, դուրս եկավ եզրափակիչ: Էջմիածինցի մարզիկն իր համար ապահովել է արծաթե մեդալ:

Մարզիչ Պավել Կարսլյանի սանն այսօր կայանալիք եզրափակչում կմրցի Ուզբեկստանի ներկայացուցիչ Աբոս Աթոևի հետ:

Ռուսաստանը ներկայացնող Միշա Ալոյանը կիսաեզրափակչում 7:8 հաշվով զիջեց մոնղոլացի Տուգստոգ Նյամբայարին և բավարարվեց բրոնզե մեդալով: Իսկ ահա նրա թիմակից Դավիթ Հայրապետյանը (48 կգ ) կիսաեզրափակչում հաղթեց հարավկորեացի Ջոն Խուն Շինին` 9:1 հաշվով և եզրափակչում կմրցի Մոնղոլիայի ներկայացուցիչ Սերդամբա Պուրևդորի հետ:

Դիտվել է 1482 անգամ:
Print Friendly

Leave a Reply