Նախնական զեկույց. Վանում երկրաշարժից փլված շենքերի սյուններում ցեմենտի փոխարեն պեմզայի բրիկետներ են օգտագործվել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | November 9, 2011 19:25

Թուրքիայի Վան նահանգում հոկտեմբերի 23-ին տեղի ունեցած 7,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի հետեւանքների եւ պատճառած վնասների ուսումնասիրության նախնական զեկույցում նշվել է, որ փլված շենքերի շինարարության մեջ լուրջ խախտումներ են տեղի ունեցել:

Թուրքական  Milliyet-ի փոխանցմամբ՝  թուրքական կառավարության կողմից Քաղաքաշինության նախարարություն եւ Պետական վերահսկողության խորհուրդ ուղարկած զեկույցում նշվել է, թե շինարարության մեջ լուրջ խախտումներ են եղել։  Գետնին հավասարված մի շարք շենքերում օգատգործված շինանյութերը պակաս չափաբաժիններով են օգտագործվել։ Իսկ ամենասարսափելի փաստն այն է եղել, որ շենքերի սյուններում ցեմենտի փոխարեն պեմզայի բրիկետներ են օգտագործվել։

Դատախազությունն արդեն հարցաքննել է փլված շենքերի կառուցման մեջ պատասխանատվություն ունեցող 45 անձի։

Նշվում է, որ զեկույցի հիմնական մասը կհարապարակվի առաջիկա օրերին։

Հիշեցնենք, որ 7,2 մագնիտուդով երկրաշարժը տեղի է ունեցել Վանի նահանգում հոկտեմբերի 23-ին, տեղի ժամանակով 13։41-ին: Էպիկենտրոնը եղել է Վանից 38 կմ հյուսիս-արեւելք՝ Թաբանլը գյուղի մոտակայքում։

Հոկտեմբերի 23-ի երկրաշարժի հետեւանքով զոհվել է 604, վիրավորվել` 4000-ից ավել մարդ:

 

NEWS.am

 

Դիտվել է 1422 անգամ:
Print Friendly

Leave a Reply