Խոշոր ավտովթարԱպարան-Աշտարակ ճանապարհին

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | November 9, 2011 18:46
Այսօր Արագածոտն մարզից տեղեկություն է ստացվել,որ ժամը  04.20֊-ի սահմաններում Ապարան-Աշտարակ ճանապարհի 3֊-րդ կմ-ին տեղի է ունեցել ավտոպատահար: 1978 թ. ծնված Ս.Ղազարյանը իր վարած   “ԳԱԶ24” մակնիշի  24 ՕՍ 123 պետհամարանիշով ավտոմեքենայով բախվել է ճամփեզրին կայանած  “Միցուբիշի” մակնիշի 14 ԼՍ 721 պետհամարանիշով ավտոմեքենային, այնուհետև վրաերթի է ենթարկել  անցորդներ ` 1984 թ. ծնված Մ.Ստեփանյանին,, 1984 Թ. ծնված Վ.Հարությունյանին և  բախվել 1981 թ. ծնված  Լյովա Թադևոսյանի  վարած “ՎԱԶ 2105” մակնիշի  61 ՏՍ 882 պետհամարանիշով ավտոմեքենային Ն. Ստեփանյանին ԵՎ Վ. Հարությունյանին մարմնական վնասվածքներով  տեղափոխել են Ապարան քաղաքի  բժշկական կենտրոն , այնուհետև ` Երևանի  «ԱՐՄԵՆԻԱ» բժշկական կենտրոն: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:
Դիտվել է 997 անգամ:
Print Friendly

Leave a Reply