Կադրային փոփոխությունները ոստիկանությունում շարունակվում են

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | November 9, 2011 18:24

Հայաստանի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը նոր վերադասավորումներ է իրականացրել ոստիկանական համակարգում:

Ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը NEWS.am-ին հայտնել է, որ ոստիկանապետի հրամանով փոխգնդագետ Գրիշա Ամիրխանյանը նշանակվել է ոստիկանության Նոր Նորքի բաժնի պետ` ազատվելով ոստիկանության Կենտրոնի բաժնի պետի օպերգծով տեղակալի պաշտոնից:

Կենտրոնի բաժնի պետի օպերգծով տեղակալ է նշանակվել քրեական հետախուզության բաժանմունքի պետ, ոստիկանության մայոր Արթուր Հովհաննիսյանը:

NEWS.am-ն ավելի վաղ հայտնել էր, որ Նոր Նորքի բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Մուշեղ Օհանյանը նշանակվել է ոստիկանության Արմավիրի մարզային վարչության Մեծամորի բաժնի պետ:

Դիտվել է 1143 անգամ:
Print Friendly

Leave a Reply