Աբխազիան հույս ունի, որ անկախությունը կճանաչեն Մերձավոր Արևելքի պետությունները

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | September 12, 2009 14:19

8d80e2552d4297e0ce9ff588c753eef7_bigԱբխազիայի իշխանությունները հուսով են, որ իրենց երկրի անկախությունը ճանաչելու Վենեսուելայի որոշմանը կհետևի ոչ միայն Լատինական Ամերիկայի մյուս երկրների, այլև Մերձավոր արևելքի պետությունների ճանաչումը. այդ մասին ուրբաթ հայտարարել Է Աբխազիայի նախագահ Սերգեյ Բագապշը:

Նա հույս Է հայտնել, որ Կուբան նույնպես կճանաչի Աբխազիայի անկախությունը:

«Ես հուսով եմ, որ դա տեղի կունենա: Նման տեղեկատվություն կա, կա նման հավանականություն, բայց մենք չենք արագացնում այդ գործընթացը: Մենք աշխատում ենք ոչ միայն Կարիբյան ավազանում, այլև Մերձավոր արևելքում և եվրոպական երկրների ու կազմակերպությունների հետ»,-ասել Է Բագապշը` ելույթ ունենալով «Russia Today»-ի եթերում:

Դիտվել է 1284 անգամ:
Print Friendly

Leave a Reply