ԱՄՆ-ում աղքատների թիվը հասել է մոտ 40 միլիոնի

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | September 12, 2009 13:55

immigrationՄիացյալ Նահանգներում ծայրահեղ աղքատության եզրին գտնվող մարդկանց թիվը հասել է 39,8 միլիոնի.այդ մասին նշվում է ԱՄՆ-ի Մարդահամարի բյուրոյի զեկույցում:

Ըստ բյուրոյի տվյալների` ԱՄՆ-ի բնակչությունը կազմում է 307 մլն 418 հազար 482 մարդ:

2008 թ. աղքատության մակարդակն աճել է մինչև 13,2 տոկոս՝ մոտ 39  մլն մարդ: 2007 թ. աղքատության ցուցանիշը կազմել է 12,5 տոկոս` 37,3 մլն մարդ:

ԱՄՆ-ում մարդը կամ ընտանիքն աղքատ է համարվում, եթե նրա եկամուտը պակաս է ընտանեկան նվազագույն ապրուստամիջոցից: Մեկ մարդու հաշվով 2008 թ. աղքատության շեմ էր համարվում տարեկան մոտ 11 հազար դոլարը, 4 մարդուց բաղկացած ընտանիքի համար գումարը կազմում էր տարեկան 22,025 հազար դոլար:

Դիտվել է 1799 անգամ:
Print Friendly

Leave a Reply