Վաղը կներկայացվի “Երևան քաղաքի սեյսմիկ ռիսկի գնահատման և կառավարման պլանավորման” ծրագրի միջանկյալ հաշվետվությունը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | November 9, 2011 17:41

Նոյեմբերի 10-ին, ժամը 10.00-ին Երևանի «Էրեբունի Պլազա» հյուրանոցի մեծ դահլիճում կներկայացվի ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության և Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (JICA) կողմից իրականացվող “Երևան քաղաքի սեյսմիկ ռիսկի գնահատման և կառավարման պլանավորման” ծրագրի միջանկյալ հաշվետվությունը։

Միջոցառմանը ներկա կլինեն ծրագրում ներգրավված ՀՀ բոլոր նախարարությունների և գերատեսչությունների, տեղական և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ։

2010 թ. սեպտեմբերիից Հայաստանում մեկնարկել է “Երևան  քաղաքի սեյսմիկ ռիսկի գնահատման և կառավարման պլանավորման” ծրագիրը, որի տևողությունը 24 ամիս է:

Ծրագրի նպատակն է՝

1. գնահատել սեյսմիկ ռիսկը Հայաստանի Հանրապետությունում և կազմել սեյսմիկ ռիսկի կառավարման պլան`  հնարավոր սեյսմիկ աղետները մեղմացնելու, դրանց պատրաստվելու և արձագանքելու համար,

2. իրականացնել տեխնոլոգիայի փոխանցում հայկական համապատասխան անձնակազմին:

Առաջին փուլում կատարվել են հետևյալ աշխատանքները`

1)    հիմնական նյութերի ուսումնասիրում, տեղեկատվության  հավաքագրում,

2)    գրունտների ուսումնասիրում Երևանում,

3)    գրունտի  վերին շերտի  քարտեզագրում,

4)    սեյսմիկ աղետների վտանգի կառավարման տվյալների բազայի նախագծի մշակում,

5)    շենքերի վերաբերյալ տվյալների հավաքագրում,

6)    տրանսպորտային համակարգի և կենսաապահովման հեռահաղորդակցման համակարգերի տվյալների հավաքագրում,

7)    իրական ժամանակում սեյսմիկ ինտենսիվության բաշխման համակարգի ստեղծման նախապատրաստական աշխատանքներ:

 

Դիտվել է 1142 անգամ:
Print Friendly

Leave a Reply