Ախալքալաքում թուրքերն ավելանում են

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | November 9, 2011 16:24

Ախալքալաքում բնակություն հաստատող թուրքերի թիվն աստիճանաբար ավելանում է. լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Երկիր»միության ծրագրերի համակարգող Ռոբերտ Թաթոյանը եւ հավելեց, որ թուրքերն Ախալքալաքում բնակարաններ են գնում, թուրքական ընկերությունները ՀԷԿ-եր են կառուցում: Ընդ որում` նրանք ավելի բարձր են վարձատրվում, քան հայերն ու վրացիները:

Թաթոյանը թեեւ ընդունում է, որ Վրաստանը ստիպված է հանդուրժել թուքերին` ռուսներին դիմագրավելու համար, բայց մյուս կողմից էլ` նշում է, որ որքան դա վրացական իշխանությունների համար ձեռնտու տարբերակ է, այնքան էլ` վնասակար: Այս համատեքստում Թաթոյանը նշում, որ, որպես հակակշիռ, Վրաստանի իշխանությունները կարող են օգտագործել ջավախահայության գործոնը, ինչը սակայն չի արվում:

 

Yerkir.am

 

Դիտվել է 802 անգամ:
Print Friendly

Leave a Reply