Տեղի կունենա «Ես կարող եմ աշխատել» խորագրով մասնագիտական հմտությունների օլիմպիադա

ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | | November 9, 2011 16:11

Նոյեմբերի 10-ին, ժամը 930-ին Համահայկական երիտասարդական հիմնադրամի տարածքում (Աբովյան փողոց 50/5, Երևանի Պետական Բժշկական Համալսարանի հարևանությամբ) կմեկնարկի “Ես կարող եմ աշխատել” խորագրով միջոցառումը, որի շրջանակում կկազմակերպվի մասնագիտական հմտությունների օլիմպիադա և ՄԿՈՒ մասնագիտական կարողությունների ցուցադրություն (էքսպո)։ Նախատեսված օլիմպիադայի շրջանակում մրցելու են “խոհարար”, “հյուսն, ատաղձագործ” և  “դերձակ-մոդելավորող” որակավորումների  երեք թիմերը,  իսկ մասնագիտական կարողությունների ցուցադրությունն անցկացվելու է “Փայտի գեղարվեստական փորագրող”, “Հասարակական սնունդ”, “Գորգագործ”, “Քարի գեղարվեստական փորագրող”, “Խեցեգործական գեղարվեստական իրեր պատրաստող”, “Մանրանկարիչ”, “Գեղանկարչություն”, “Դարբին-դրոշմող”, “Զարդակիրառական արվեստ”, “Թարգմանիչ-սպասարկման կազմակերպիչ”, “Ոսկերիչ” և “Դերասանական արվեստ” որակավորում ստացող ուսանողների  կողմից։

ՀՀ կրթության և գիտության նախարարության պատվերով միջոցառումը կազմակերպվել է Մասնագիտական կրթության և ուսուցման զարգացման ազգային կենտրոնի (ՄԿՈՒԶԱԿ) կողմից և իրականացվում է  Հայաստանին ԵՄ բյուջետային աջակցության ծրագրի շրջանակում։

Միջոցառումը  կավարտվի նույն օրը ժամը 1900-ին:

 

Դիտվել է 860 անգամ:
Print Friendly

Leave a Reply