Քննարկվել են հակակոռուպցիոն միջոցառումների կատարման ընթացքին վերաբերվող հարցեր

Պաշտոնական, Օրվա լուր | | November 9, 2011 16:04

Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ այսօր կառավարությունում տեղի է ունեցել հակակոռուպցիոն խորհրդի նիստ: Հայաստանի Հանրապետության նախագահի օգնական, հակակոռուպցիոն ռազմավարության իրականացման մոնիտորինգի հանձնաժողովի նախագահ Գեորգի Կուտոյանը ներկայացրել է հակակոռուպցիոն ռազմավարաության իրականացման մոնիտորինգի հանձնաժողովի գործառույթների լիարժեք իրականացման հիմնահարցերը:

Խորհուրդը քննարկել և ի գիտություն է ընդունել 2010-2011 թվականների առաջին կիսամյակի հակակոռուպցիոն ռազմավարության միջոցառումների ծրագրի իրականացման հաշվետվությունները, որոնց համաձայն՝ վերը նշված ժամանակահատվածում 2008 և 2009 թվականների համեմատ Հանրապետությունում արձանագրվել է կոռուպցիոն ռիսկերի նվազեցում:
Այնուհետեև, ՀՀ վարչապետի օգնական Եղիշե Կիրակոսյանը հանդես է եկել տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության գործողությունների ծրագրի շրջանակներում Հայաստանի վերաբերյալ ընդունված զեկույցի հիմնադրույթների և դրանց համատեքստում համապատասխան առաջարկությունների ներկայացմամբ:
Վարչապետը հանձնարարել է խորհրդի անդամներին քննարկել դրանք և ներկայացնել առաջարկություններ՝ վերջիններիս կատարողականի իրականացման նպատակով:

 

Դիտվել է 867 անգամ:
Print Friendly

Leave a Reply