“Դպրոցների աղետներին պատրաստվածության պլանի մշակման” մրցութային ծրագիր

ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | | November 9, 2011 16:01

ՀՀ կրթության և գիտության նախարարությունը, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը, “Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմ” հիմնադրամը և Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիան հայտարարում են “Դպրոցների աղետներին պատրաստվածության պլանի մշակման” մրցութային ծրագիրը:

Մրցույթի հիմնական նպատակն է նպաստել կրթական համակարգի և հաստատությունների աղետներին դիմակայելու ունակությունների զարգացմանը, արդիականացնել դպրոցների պատրաստվածության մակարդակը` հասցնելով այն այնպիսի աստիճանի, որ առկա կարողությունների և համակարգերի գործադրմամբ դպրոցներն ի վիճակի լինեն կանխատեսել, պատրաստվել և արձագանքել հնարավոր աղետներին` հաշվի առնելով տեղական պայմանները:
Մրցույթին կարող են մասնակցել ՀՀ բոլոր դպրոցները, իսկ մասնակցության պայմանները և մանրամասները նկարագրված են հայցադիմումի մեջ: Ծրագրի հայտը կարելի է ներբեռնել այստեղից:

Հայտերի հանձնման վերջնաժամկետն է 2011 թվականի դեկտեմբերի 5–ը, ժամը 17:00: Մրցութային հանձնաժողովը մինչև 2011 թ. դեկտեմբերի 25-ը կորոշի մրցույթի հաղթողներին, որոնց կտրամադրվեն պարգևներ:
“Դպրոցների աղետներին պատրաստվածության պլանի մշակման”  ծրագրին առնչվող հարցերով կարելի է դիմել, ինչպես նաև լրացված հայցադիմումները պետք է ներկայացնել հետևյալ հասցեով. Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիա /ՃՊԿԱ/, Երևան, Ավան, Հ. Աճառյան 1, Հեռ. 61 19 24, էլ. փոստ` matevosyan@cmsa.am:
Հայտնում ենք նաև, որ Երևանում և ՀՀ մարզերում իրականացնվում են տեղեկատվական սեմինարներ, որոնց վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ կարելի է ստանալ ՃԿՊԱ-ից:

Մրցույթի կազմակերպմանը և անցկացմանն աջակցում են ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը, Առողջապահության համաշխարհային կազմակերպության հայաստանյան գրասենյակը, ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը, Վորլդ Վիժն Հայաստան, Փրկեք Երեխաներին, Բրիտանական Օքսֆամ կազմակերպության հայաստանյան գրասենյակը և Հայկական Կարմիր խաչի ընկերությունը:

 

Դիտվել է 1160 անգամ:
Print Friendly

Leave a Reply