Գործարարը հերքեց Շաբոյանին. շաքարավազը պետք է վաճառվեր 228 դրամով

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | November 9, 2011 15:50

Այսօր հրավիրած ասուլիսում գործարար Սիլվա Համբարձումյանը խորհուրդ տվեց Հայաստանի քաղաքացիներին՝ չօգտագործել վաճառվող շաքարավազը, քանի որ այն անորակ է ու վտանգավոր առողջության համար՝ «շաքար հիվանդություն կառաջացնի»:

Նա խորհուրդ տվեց նաև նայել շաքարավազի միջազգային գները: «Սարսափելի գին է այստեղ»,- ասաց նա:

Գործարարը հերքեց նաև Ազգային ժողովում ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանի հայտարարությունը, թե շաքարավազի թանկացումը պայմանավորված է ինվոյսային արժեքով:

«Ես բերում եմ շաքարավազ տոնան 488 դոլարով ու ծախում ողջ արաբական աշխարհին: Եթե ասենք մաքս կա 100 դոլար, թող ավելանա դառնա 588-600 դոլար: Եթե հազար կիլոգրամն է այդքան, ուրմեն վաթսուն ցենտ ու մի բան էլ քիչ պետք է վաճառվեր»,- ասաց նա:

Նշենք, որ վաթսուն ցենտը համարժեք է 228 դրամին:

Հարցին, թե չե՞ք փորձել Հայաստան էլ շաքարավազ բերել, եթե ուրիշ երկրիր եք ներկրում, Ս.Համբարձումյանն ասաց.«Ինձ քիչ մարդ գիտի: Ես 90-ական թվականներին խոշոր գործարար կին եմ եղել: Առաջին շաքարավազը Հայաստան ես եմ բերել, առաջին սպիրտն ու ձուն ես եմ բերել, առաջին 7000 տոննա ցորենը ես եմ բերել 1994 թվականին, երբ հացին կակա էին ասում Հայաստանում, ու բերել եմ առանց շահույթ հետապնդելու, բերել եմ Թուրքիայով, Ղարսով Ախուրի կայարան հասցրել»:

Ապա հավելեց. «Սամվել Ալեքսանյանը որ գալիս էր, ինձ մոտ չի մտել, խնդրել էր, որ գան տանեն, ծախեն, փողը բերեն տան»:

Լրագրողների արձագանքին, թե ինչու հիմա էլ չեք ներկրում, գործարար տիկինը պատասխանեց. «Ես հիմա գունավոր մետաղներով եմ զբաղվում»:

 

Aysor.am

 

Դիտվել է 1049 անգամ:
Print Friendly

Leave a Reply