Լոս-Անջելեսում մահացել է աշխարհի ամենատարեց կինը

Օրվա լուր | | September 12, 2009 13:49

baines_Լոս-Անջելեսում 115  տարեկան հասակում մահացել է աշխարհի ամենատարեց կինը` Գերտրուդա Բեյնսը:

Աշխարհի ամենատարեց կնոջ տիտղոսը Բեյնսն ստացել էր այս տարվա հունվարին, երբ մահացավ պորտուգալացի Մարիա դե Ժեզուշը` նույնպես 115 տարեկան հասակում:

Գերդրուդա Բեյնսը ծնվել է 1894 թ· ապրիլի 6-ին: Իր կյանքի վերջին տարիները նա անցկացրել է տարեցների համար հատուկ հիվանդանոցում:

Բեյնսի բուժող բժիշկ Չարլզ Ուիտն ասել է, որ իր երկարակեցությունը նա միշտ պայմանավորում էր դեպի Աստված ունեցած հավատով և առողջ ապրելակերպով: Ըստ Ուիտի`  Բեյնսը խոստովանել էր, որ «երբեք չի ծխել և  չի խմել»:

Բժշկի խոսքերով` մահվանից 2 օր առաջ Բեյնսը լավ վիճակում էր, «գիտակցությունը տեղն էր և հաճախ ժպտում էր»:

Բեյնսի մահվանից հետո աշխարհի ամենատարեց կին է համարվում 114 ամյա ճապոնուհի Կամա Տինենը:

 

Դիտվել է 983 անգամ:
Print Friendly

Leave a Reply