Վասիլի Ալեքսեևին կվիրահատեն

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | November 9, 2011 16:02

Հանրածանոթ ծանրորդ, օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն Վասիլի Ալեքսեևի սիրտը վիրահատելու են: 69-ամյա Ալեքսեևն ապրում է Ռոստովի մարզի Շախտի քաղաքում: Նրան տեղափոխել են Մյունխեն, որտեղ էլ կվիրահատեն: Առայժմ պարզ չէ, թե ինչ վիրահատություն է կատարվելու: Ռոստովի փոխնահանգապետ Սերգեյ Գորբանը հայտնել է, որ Ալեքսեևի  ֆիզիկական վիճակը շատ ծանր է: Նրան Գերմանիայում վիրահատելու որոշումը կայացրել է նահանգապետ Վասիլի Գոլուբևը` Ալեքսևին նյութական և բժշկական օգնություն ցույց տալու  հարց բարձրացնելով: Ներկայումս գերմանացի և ռուսաստանցի մասնագետները հեռախոսով խորհրդակցում են, թե ինչ կարելի է անել ծանր վիճակում գտնվող Ալեքսևի կյանքը փրկելու համար:

Դիտվել է 808 անգամ:
Print Friendly

Leave a Reply