Վրաերթեր մայրաքաղաքում

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | November 9, 2011 15:14
Նոյեմբերի 8-ին, ժամը 14.20-ին, «Սամանդ»  մակնիշի տաքսի ավտոմեքենայի վարորդը Խանջյան փողոցում վրաերթի է ենթարկել 23-ամյա մի երիտասարդի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 8-ին, ժամը 18.00-ին, «Միցուբիշի Շարրիոտ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Ծովակալ Իսակովի պողոտայում վրաերթի է ենթարկել 44-ամյա մի տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 8-ին, ժամը 03.00-ի սահմաններում, «Տոյոտա Կորոլա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Աճառյան փողոցում վրաերթի է ենթարկել երկու տղամարդու, ապա բախվել է նույն վայրում կայանված  «ՎԱԶ-2106»  մակնիշի ավտոմեքենայի:
Վրաերթի ենթարկվածները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 8-ին, ժամը 14.00-ին, «Օպել»  մակնիշի   ավտոմեքենան Միկոյան փողոցում վրաերթի է ենթարկել 17-ամյա մի աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Դիտվել է 771 անգամ:
Print Friendly

Leave a Reply