ՀՀ ՊՆ N զորամասի շտաբի պետը 2011թ. նոյեմբերի 8-ին ձերբակալվել է

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | November 9, 2011 15:05

ՀՀ ՊՆ N  զորամասի շտաբի պետին կաշառք տալու մասին /3000 ԱՄՆ դոլար/ օպերատիվ տեղեկությունների հիման վրա ՊՆ քննչական ծառայության հատկապես կարևոր գործերի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 311 հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով նախատեսված հանցագործության հատկանիշներով 2011թ. նոյեմբերի 8-ին հարուցվել է քրեական գործ և կատարվում է նախաքննություն:

ՀՀ ՊՆ N  զորամասի շտաբի պետը 2011թ. նոյեմբերի 8-ին ձերբակալվել է նույն զորամասի ժամկետային զինծառայողին մեկ այլ զորամաս տեղափոխելու համար կաշառք ստանալու կասկածանքով:

Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

 

ՀՀ ՊՆ քննչական ծառայություն

 

Դիտվել է 964 անգամ:
Print Friendly

Leave a Reply