Դեսպան Արման Կիրակոսյանի հանդիպումը Վիեննայում ՄԱԿ-ի Արդյունաբերական զարգացման կազմակերպության Գլխավոր տնօրենի հետ

Պաշտոնական, Օրվա լուր | | November 9, 2011 14:33

Նոյեմբերի 8-ին Վիեննայում Միջազգային կազմակերպություններում ՀՀ մշտական ներկայացուցիչ Արման Կիրակոսյանը ՄԱԿ-ի Արդյունաբերական զարգացման կազմակերպության Գլխավոր տնօրեն Կանդեհ Յումկելային հանձնեց իր նշանակման մասին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի նամակը:

Պարոն Յումկելան իր խոսքում ողջունեց ՀՀ նորանշանակ մշտական ներկայացուցչին եւ շնորհակալություն հայտնեց նրան այցելության համար: Գլխավոր տնօրենը ներկայացրեց կազմակերպությունում կատարված բարեփոխումները եւ կառույցի հետագա նպատակներն ու ծրագրերը:

Դեսպան Արման Կիրակոսյանն իր հերթին շնորհակալություն հայտնեց ընդունելության համար եւ անդրադարձավ ՄԱԿ-ի Արդյունաբերական զարգացման կազմակերպության եւ ՀՀ միջեւ առկա խնդիրներին: Դեսպանը կարեւորեց գործնական բնույթի համագործակցությունը կազմակերպության հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին այլ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր:

 

 

 

Դիտվել է 795 անգամ:
Print Friendly

Leave a Reply