Երկրագնդի վրա հոգնածության համաճարակ է սկսվել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 9, 2011 13:40

Բժիշկներն ամենուր արձանագրում են մի հիվանդություն, որն ախտորոշում են հենց հիվանդները, այն տարօրինակ կերպով  արագ է տարածվում:

Հիմնական ախտանիշը մշտական հոգնածությունն է: Մինչդեռ իրականում, միայն  յուրաքանչյուր հինգերորդն ունի իրական  հիվանդություն, որը հոգնածություն է առաջացնում: Շատ ճանաչված մարդիկ են հայտարարել, որ մշտապես հոգնած են. Գվինեթ Փելթրոուն, դիզայներ Դոննա Կառանն: Նրանք ասում են, որ փորձում են «արյան հիմնայնությունը բարձրացնել»  այդ անհասկանալի  ախտի դեմ պայքարելու համար:

Իսկ մասնագետներն այդ երևույթը բացատրում են «էլեկտրոնային անքնությամբ»: Հոգնածության դեմ պայքարի միջոց է բոլոր հեռախոսների նոթբուքերի ու մնացյալ սարքավորումների անջատումը, որոնք պարզապես թույլ չեն տալիս գիշերը հանգիստ քնել: Պատճառներից են համարվում նաև վահանաձև գեղձի թերֆունկցիան ու «ադրենալինային հոգնածությունը», որը հայտնի է նաև «XXI  դար համախտանիշ» անունով: Դրա դրսևորումներից են  են մարսողության, քնի  խանգարումները, նյարդայնությունն ու ցավերը: Այս տեսության համաձայն, ամենի մեղավորը սթրեսն է, որը մակերիկամներն է «մաշում»:

Քրոնիկ հոգնածության համախտանիշի պատճառով նախկինում ակտիվ ու առույգ երիտասարդների 50-80%-ն անաշխատունակ է դառնում: Եվ, քանի որ պաշտոնական բժշկությունը այդպիսի հիվանդություն չի ճանաչում, հետևաբար  հիվանդության թերթիկ էլ չի տալիս:

Օքսֆորդի համալսարանի էնդոկրինոլոգիայի պրոֆեսոր Ջոն Վասսն ասում է, որ շատ հիվանդներ են դիմում կլինիկա  «ադրենալինային հոգնածությունը»  որոշելու համար, իսկ բժիշկներն էլ իրենց հերթին ստերոիդային դեղորայք են նշանակում, որոնք ճնշում են ուղեղի ադրենալինային համակարգը, ինչի հետևանքով վնասվում է լյարդը, նվազում լիբիդոն, անկումային տրամադրություն կամ էլ անհիմն ագրեսիվություն է առաջանում:

 

Դիտվել է 1223 անգամ:
Print Friendly

Leave a Reply