ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության Նախագահի 2011թ. Մրցանակի դափնեկիր “APPLE COMPUTER” կորպորացիայի համահիմնադիր պ-ն Ստիվ Վոզնյակի այցը Հայաստան
ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | November 9, 2011 13:42
2011թ. նոյեմբերի 10 -11-ը “Apple Computer” կորպորացիայի համահիմնադիր պ-ն Ստիվ Վոզնյակը կժամանի Հայաստան ստանալու ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության Նախագահի 2011թ. մրցանակը (Համաշխարհային ՏՏ Մրցանակը)*:
Մրցանակի հանձնման արարողությունը տեղի կունենա ՀՀ Նախագահի նստավայրում նոյեմբերի 11-ին, ժամը 19:00-ին:
Մինչ մրցանակաբաշխությունը ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը կհանդիպի պ-ն Ստիվ Վոզնյակի հետ:
Պ-ն Ստիվ Վոզնյակը ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության Նախագահի Մրցանակի 2-րդ դափնեկիրն է: 1-ին դափնեկիրը` Քրեյգ Բարրեթը, Համաշխարհային ՏՏ Մրցանակը ստացավ 2010թ.-ի հունիսի 28-ին Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի կողմից նախագահական նստավայրում:
Պ-ն Ստիվ Վոզնյակի այցի ծրագրում ընդգրկված են հանդիպումներ ՀՀ Վարչապետի, ՀՀ Կառավարության անդամների, ՏՏ ոլորտի գործարար համայնքի ներկայացուցիչների, առաջատար համալսարանների ղեկավարության, ուսանողների, դասախոսների և գիտության գործիչների հետ:
Այցի մանրամասն ժամանակացույցը ներկայացված է Հավելված 1-ում:
* ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության Նախագահի 2011թ. մրցանակը (Համաշխարհային ՏՏ Մրցանակը) հիանալի միջոց է համաշխարհային ՏՏ քարտեզի վրա Հայաստանը որպես բարձր տեխնոլոգիաների զարգացող կենտրոն ընդգծելու, պոտենցիալ ներդրումները խրախուսելու և արտասահմանյան ներդրողների մոտ Հայաստանի նկատմամբ վստահություն առաջացնելու համար:
Մրցանակը բաղկացած է ոսկե մեդալից, դիպլոմից և հուշախորհրդանիշից:
Մրցանակաբաշխության ծրագիրն իրականացվում է ՀՀ նախագահի կողմից հաստատված մրցանակաբաշխության կոմիտեի և միջազգային ընտրող հանձնաժողովի կողմից:
Մրցանակը յուրաքանչյուր տարի շնորհվում է համաշխարհային ՏՏ ոլորտում բացառիկ ներդրումներ կատարած հեղինակավոր անհատին: Մրցանակն ամեն տարի շնորհվում է մեկ մրցանակակրի, ում ներդրումները ՏՏ ոլորտում բերել են կամ բերում են հեղափոխական կամ համանման բնույթ ունեցող զարգացումների, որոնք դրականորեն անդրադարձել են կամ ներուժ ունեն անդրադառնալու մարդկության վրա: Այդ ներդրումները կարող են ունենալ տարբեր դրսևորումներ` տեխնոլոգիական, կրթական, կազմակերպչական և ֆինանսական: Մրցանակը հիմնադրվել է 2009 թվականին, ՀՀ Նախագահի հրամանագրի հիման վրա և ունի ՏՏ ոլորտում Նոբելյան Խաղաղության մրցանակի դերակատարում:
Ինտել կորպորացիայի նախկին գլխավոր գործադիր տնօրեն/տնօրենների խորհրդի նախագահ Դր. Քրեյգ Բարրետը ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության Նախագահի մրցանակի 1-ին դափնեկիրն է: Մրցանակաբաշխության արարողությունը տեղի է ունեցել Երևանում, 2010 թվականի հունիսի 28-ին, ՀՀ Նախագահի նստավայրում:
Ստիվ Վոզնյակ
«Apple Computerե կորպորացիայի համահիմնադիր
Ստիվ Վոզնյակը, երեսուն տարի շարունակ համարվելով Սիլիկոնային հովտի լեենդ և բարերար, մեծ դեր է խաղացել համակարչային արտադրության կայացման ործում` նախածելով Apple-ի առաջին հոսքածի` Apple I և Apple II համակարիչները և մասնակցելով նշանավոր Macintosh-ի ստեղծմանը: 1976թ.-ին Վոզնյակը Ստիվ Ջոբսի հետ միասին հիմնել են Apple Computer Inc. ընկերությունը, որն առաջարկում էր Վոզնյակի նախածած Apple I անձնական համակարիչը: Հաջորդ տարի նա ներկայացրել է Apple II անձնական համակարիչն առանձին կենտրոնական ղեկավարող միավորով, ստեղնաշարով, ունավոր րաֆիկայով և ճկուն սկավառակատարով: Apple II-ը հիմնարար դերակատարություն ունեցավ անձնական համակարիչների արտադրության ործընթացում:
1981թ.-ին նա վերադառնում է Կալիֆորնիայի Բերքլիի համալսարան և ավարտում ուսուցումը` ստանալով էլեկտրական ճարտարաիտության/համակարչային իտության մասնաետի որակավորում: 1985թ.-ին Apple Computer–ում կատարված նվաճումների համար ԱՄՆ Նախաահը Վոզնյակին է հանձնում Ամերիկայի առաջատար նորարարների համար նախատեսված բարձրաույն պարևը` Տեխնոլոիայի Ազային Մեդալը:
2000թ.-ին նրա անունն ընդրկվել է Գյուտարարների Փառքի Սրահում և նրան շնորհվել է հեղինակավոր Հայնցի անվան պարևը տեխնոլոիաների, տնտեսության և ործատվության բնաավառում` առաջին անձնական համակարչի ինքնուրույն նախածման և այնուհետև մաթեմատիկային և էլեկտրոնիկային անվերապահ նվիրումի համար` ոևորելով շրջանավարտ ուսանողներին և նրանց ուսուցիչներին:
Տարիների ընթացքում Վոզնյակը մասնակցել է տարբեր ործարարական և բարերարական նախաձեռնությունների` նպաստելով դպրոցներում համակարչային հնարավորությունների ընդլայնմանը և խրախուսելով ուսանողների առձեռն ուսուցման և ստեղծարար մոտեցման ձևաչափը: Ներդնելով իր ժամանակն ու ռեսուրսները կրթության մեջ` նա իր հովանավորության տակ է վերցրել Լոս Գաթոս դպրոցական թաղամասը` տրամադրելով ուսանողներին և ուսուցիչներին առձեռն ուսուցման նյութեր և երժամանակակից տեխնոլոիական սարքավորումներ: Նա Էլեկտրոնային Սահմանների Հիմնադրամի հիմնադիրն է, ինչպես նաև Տեխնոլոիաների թանարանի, Սիլիկոնային հովտի բալետի և Սան–Խոսեի Մանկական հայտնաործությունների թանարանի հիմնադիր հովանավորը:
Այժմ Վոզնյակը Fusion-IO–ում զբաղեցնում է Գլխավոր Գիտնականի պաշտոնը: 2006թ.-ի սեպտեմբերին Նորթոն Փաբլիշին հրատարակչությունում լույս տեսավ նրա հեղինակած ՙiWoz: From Computer Geek to Cult Icon՚ ինքնակենսարությունը, որը ՙՆյու Յորք Թայմս՚–ի կողմից ճանաչվեց բեսթսելլեր: Հեռուստատեսությամբ նա հանդես է եկել ՙՔեթի Գրիֆինի հետ ռեալիթի–շոու՚, ՙԻմ կյանքը Դ–լիստում՚, ՙԱստղային պարեր՚ և ՙԲին Բան Թեորի՚ հաղորդաշարերում:






Facebook
Tweet This
Email This Post
