Հայաստանի երկու ձյուդոյիստ՝ Եվրոպայի երիտասարդական առաջնության բրոնզե մեդալակիր

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | September 11, 2009 21:57

Երևանում մեկնարկած ձյուդոյի Եվրոպայի երիտասարդական առաջնությանը թեև Հայաստանի ներկայացուցիչներն այսօր անհաջող սկսեցին,այդուհանդերձ, նրանցից երկուսը դարձան բրոնզե մեդալակիր: Այդ մարզիկները սայթաքել էին կիսաեզրափակչում, և հնարավորություն ունեին պայքարել մեդալի համար: 55 կգ քաշային Գևորգ Խաչատրյանը հաղթեց ռումինացի Կոսմին Լազարեանին և կանգնեց պատվո պխատվանդանի 3-րդ աստիճանին: Պարգևը նրան հանձնեց ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Արմեն Գրիգորյանը: 3-րդ մրցանակակիր դարձավ ուկրաինայի ներկայացուցիչ Գևորգ Խաչատրյանը:

Ոսկե և արծաթե մեդալները բաժին հասան ռուսաստանցի Վիկտոր Աշիկաձեին և ադրբեջանցի Իլգար Մուշկիևին: Ի դեպ, Դավիթը վերջերս Պրահայում կայացած միջազգային մրցաշարում առավելության էր հասել նորընծա չեմպիոնի նկատմամբ:

60 կգ քաշայինների մրցաշարում Տիգրան Վարոսյանը բրոնզե մեդալի համար պայքարում առավելության հասավ Բելառուսը ներկայացնող Վահե Թութխալյանի նկատմամբ` 12:10: Դա կամային հաղթանակ էր, քանի որ մեր մարզիկը պարտվում էր 2:10 հաշվով: Վահեն սամբոյի աշխարհի քառակի չեմպիոն, աշխարհի կրկնակի գավաթակիր Գուրգեն Թութխալյանի որդին է. նա զբաղեցրեց 5-րդ տեղը:

Այս քաշային կարգում ոսկե, արծաթե, բրոնզե մեդալակիրներ դարձան վրացի Պաատա Մերաբաշվիլին, ֆրանսիացի Ֆլորեն Ուրանին, ադրբեջանցի Ռասիմ Ասադուլաևը: 66 կգ քաշային կարգում ուժեղագույն ճանաչվեց ուկրաինացի Արտյոմ Բուլևգան (66 կգ): Ձյուդոյիստուհիների մրցաշարում չեմպիոններ դարձան` բելգիացիներ Աննա-Սոֆի Յուրան (44 կգ), Չարլին վան Սնիկը (48 կգ), ալբանացի Մեյլինդա Կալմենդին (66 կգ):

Դիտվել է 1140 անգամ:
Print Friendly

Leave a Reply