3 հազար կմ` դեպի տուն

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 9, 2011 12:55

Ջեսի անունով համարձակ կատուն հաղթահարել է 3600 կմ` հարազատ տուն հասնելու համար: Այդ հսկայական տարածքը հաղթահարելու համար ճանապարհորդ կատվից  գրեթե մեկ տարի է պահանջվել:

Անցյալ տարվա մարտ ամսին ավստրալիական Ջեսի կատուն իր տերերի հետ Հարավային Ավստրալիայից տեղափոխվել է երկրի հյուսիս, սակայն, տեղափոխությունից հետո նա անհետ կորել է: Տերերը շատ են վշտացել:

Ջեսիին  հայտնաբերել են   մեկ տարի անց` հին տանը: Տերերը պատմում են, որ մինչ տեղափոխությունն իրենք 3 կատու են ունեցել, սակայն նոր տուն միայն Ջեսիին են բերել: Շատ հավանական է, որ Ջեսին չի կամեցել առանց ցեղակիցների ապրել ու կարոտից հետ` հին տուն է վարադարձել: Ընտանիքը որոշել է հարգել Ջեսիի կամքը, առավել ևս, որ հին տան նոր տերերը նույնպես սիրում են նրան:

 

Դիտվել է 941 անգամ:
Print Friendly

Leave a Reply