Վիետնամում ջրհեղեղի պատճառով 100 մարդ է զոհվել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 9, 2011 12:42

Վիետնամում  մուսոնային անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղի պատճառով 100 մարդ է զոհվել, 25 հազարը` տարհանվել: Սա վերջին 10 տարիների ամենաավերիչ ջրհեղեղն է համարվում :  Խեղդվածների մեծ մասը (78 մարդ) երկրի հարավային շրջանների` Մեկոնգա դելտայի մերձակայքում բնակվողներ են եղել:

Associated Press-ի տվյալներով, ջրհեղեղից տուժել է նաև ՅՈՒՆԵՍԿՈ-յի համաշխարհային ժառանգություն համարվող Հոյան հնագույն քաղաքը:

Իսկ հարևան Թաիլանդում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 527-ի:

 

Դիտվել է 983 անգամ:
Print Friendly

Leave a Reply