Ասեկոսեների ու բամբասանքներըխանգարում են ոստիկանության բնականոն աշխատանքին եւ ազդում անձնակազմի բարոյահոգեբանական մթնոլորտի վրա
ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | ankakh | November 9, 2011 12:39

Վերջին օրերին ոստիկանությունում կատարվող կադրային փոփոխությունները որոշակի ասեկոսեների ու բամբասանքների տեղիք են տվել, որոնք խանգարում են ոստիկանության բնականոն աշխատանքին եւ ազդում անձնակազմի բարոյահոգեբանական մթնոլորտի վրա:
Հայտնում ենք, որ համակարգում ընթացող կադրային փոփոխությունները ինքնանպատակ չեն եւ աշխատանքի կատարելագործման ու արդյունավետության բարձրացման նպատակ են հետապնդում:
Ոստիկանությունը գործում է հրապարակային ու թափանցիկ եւ շարունակելու է հավաստի ու լիարժեք տեղեկատվություն տրամադրել համակարգում ընթացող գործընթացների վերաբերյալ:
Զանգվածային լրատվամիջոցներին կոչ ենք անում իրենց գործունեությամբ աջակցել ոստիկանությունում ընթացող բարեփոխումներին եւ զերծ մնալ չճշտված տեղեկատվության հրապարակումից:
ՀՀ ոստիկանություն
Դիտվել է 837 անգամ: