Փրկարարներն օգնության են հասել անօգնական վիճակում հայտնված տարեց քաղաքացուն

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | November 9, 2011 12:38

Նոյեմբերի 8-ին`ժամը 21.04-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Լենինգրադյան փողոցի թիվ 38 շենքի 15-րդ բնակարանի բնակիչը ընկել է, չի կարողանում տեղաշարժվել. դոռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել փրկարարական ուժերի վարչության հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը:

Փրկարարները բացել են բնակարանի դուռը. խոհանոցի հատակին հայտնաբերվել և ‘’1-03’’ ծառայության աշխատակիցներին է հանձնվել  անօգնական վիճակում գտնվող,1929 թվականին ծնված Է.Սևոյանը:

 

 

Դիտվել է 739 անգամ:
Print Friendly

Leave a Reply