Լճում գտել են Կապանի 68-ամյա բնակչի դին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | November 9, 2011 12:35
Նոյեմբերի 8-ին`ժամը 16.36-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքի ‘’Կարապետի գյոլեր’’ կոչվող լճակում հայտնաբերվել է դիակ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել մարզային փրկարարական վարչության փրկարարական ջոկատը և օպերատիվ խումբը:
Փրկարարները լճից դուրս են բերել և ‘’1-03’’ ծառայության աշխատակիցներին հանձնել Կապան քաղաքի Գարեգին Նժդեհ փողոցի թիվ 22/26 շենքի բնակիչ ,1943 թվականին ծնված Բելլա Հայրապետյանի դին:






Facebook
Tweet This
Email This Post
