Փրկարարները 4 մեքենա փրկել ձորն ընկնելու վտանգից

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | November 9, 2011 12:32

Նոյեմբերի 8-ին`ժամը 11.02-ին ահազանգ է ստացվել, որ Սոթք – Քարվաճառ ավտոճանապարհի 30-րդ կմ-ում ավտոմեքենաները դուրս են եկել ճանապարհի երթևեկելի մասից և թեքվել դեպի ձորը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարների և տեղի ուժերի (Սոթքի ոսկու հանքի) համատեղ գործողությունների արդյունքում ճանապարհի երթևեկելի մաս են դուրս բերվել Ս.Գասպարյանին պատկանող ‘’Ֆորդ Տրանզիտ’’ մակնիշի 22 LS 433 պետհամարանիշի, Գ.Նիկողոսյանին պատկանող ‘’ԶԻԼ-130’’ մակնիշի 30 ՕՕ 153 պետհամարանիշի և Ա. Միքայելյանին պատկանող ‘’ԳԱԶ-53’’ մակնիշի 29 LU 894 պետհամարանիշի ավտոմեքենաները:

Նույն օրը`ժամը 12.49-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզում` Մարտունի քաղաքի հիվադանոցի մոտակայքում` Մարտունի գետի մոտ, ճանապարհի ձնից մաքրման աշխատանքների ժամանակ, դեռևս չպարզված հանգամանքներում դեպի գետն է թեքվել Մարտունու կոմունալ ծառայության ‘’ԶԻԼ-130’’ մակնիշի 599 ՍՏ 16 պետհամարանիշի  ավտոմեքենան, առկա է գետը շրջվելու վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Փրկարարները այս մեքենան նույնպես դուրս են բերել ճանապարհի երթևեկելի մաս:

 

Դիտվել է 1160 անգամ:
Print Friendly

Leave a Reply