Սյունիքի մարզում այրվել է 200 հակ անասնակեր, գյուղմթերքներ և ավանակ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | November 9, 2011 12:24
Նոյեմբերի 8-ին`ժամը 14.19-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզում` Արարատ քաղաքի ‘’Ցեմենտ-շիֆեր’’ ՓԲԸ-ի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 14.50-ին, մարվել`15.52-ին: Այրվել է մոտ 1 հա խոտածածկ տարածք:
Նույն օրը`ժամը 14.31-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզում` ‘’դաբաղի ինստիտուտի’’ մոտ (Ն.Խարբերդ) այրվում է տնակ: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ այրվում է Խարբերդ գյուղի 30-րդ փողոցի թիվ 40 տունը:Դեպքի վայր է մեկնել ևս երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 15.56-ին, մարվել`17.42-ին: Այրվել է Կ.Դիլբարյանին պատկանող 60 քմ մակերեսով բնակարանն` ամբողջությամբ:
Նույն օրը`ժամը 17.34-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Կոմիտասի պողոտայի թիվ 40/1 նորակառույց շենքում: Դեպքի վայր են մեկնել սկզբում երկու, ապա ևս երկու մարտական հաշվարկ և ավտոսանդուղքը: Հրդեհը մեկուսացվել է ժամը 17.57-ին, մարվել`18.11-ին: Այրվել է շենքի տանիքը` մոտ 300 քմ մակերեսով:
Նույն օրը`ժամը 18.47-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Տիգրան Մեծ պողոտայի 1-ին նրբանցքի թիվ 10 շենքի 8-րդ բնակարանում: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ, ապա ելնելով հրդեհի բարդության աստիճանից` ևս երկու մարտական հաշվարկ, ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը (պարամեդիկներով): Հրդեհը մեկուսացվել է ժամը 19.26-ին, մարվել`19.31-ին: Ղ.Շահնազարյանին պատկանող բնակարանում այրվել է ննջասենյակի, միջանցքի և խոհանոցի գույքը:
Նույն օրը`ժամը 23.23-ին ահազանգ է ստացվել , որ Սյունիքի մարզի Շերվենանց գյուղում հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 00.45-ին, մարվել`03.55-ին: Այրվել է Ժ.Մելիքյանին պատկանող երկհարկանի տան առաջին հարկը` 120 քմ մակերեսով, 200 հակ խոտ,գյուղ մթերքներ և ավանակ:






Facebook
Tweet This
Email This Post
