Դեսպան Արա Այվազյանը հավատարմագրերն է հանձնել Լիտվայի նախագահ Դալիա Գրիբաուսկայտեին

Պաշտոնական, Օրվա լուր | | November 9, 2011 12:05

Նոյեմբերի 8-ին տեղի ունեցավ ՀՀ դեսպան Արա Այվազյանի՝ Լիտվայի նախագահ Դալիա Գրիբաուսկայտեին հավատարմագրերի հանձնման արարողությունը:

Կայացած առանձնազրույցի ժամանակ Լիտվայի նախագահն իր գոհունակությունն է հայտնել Վիլնյուսում Հայաստանի դիվանագիտական առաքելության հիմնման կապակցությամբ, նշելով, որ դա երկար սպասված իրադարձություն է:

Հանդիպման ժամանակ կարեւորվել է երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման եւ միջազգային տարբեր կառույցներում համագործակցության ակտիվացման անհրաժեշտությունը: Նախագահ Գրիբաուսկայտեն, բարձր գնահատելով Հայաստանի եւ ԵՄ-ի միջեւ հետզհետե խորացող երկխոսությունը, մասնավորապես Արեւելյան գործընկերության ծրագրի շրջանակներում Ասոցացման համաձայնագրի շուրջ ընթացող բանակցությունների արդյունավետությունը, իր երկրի պատրաստակամությունն է հայտնել այսուհետ եւս աջակցել Հայաստանին փորձի փոխանակման, ինչպես նաեւ ԵՄ-ի եւ գործընկեր երկրների միջեւ հավասարազոր հարաբերությունների ձեւավորման գործում:

Նախագահ Գրիբաուսկայտեն եւ դեսպան Այվազյանը մտքեր են փոխանակել տարածաշրջանային եւ միջազգային օրակարգի մի շարք հարցերի շուրջ:

 

 

Դիտվել է 1204 անգամ:
Print Friendly

Leave a Reply