Վարչապետն ընդունել է Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպանին

Պաշտոնական, Օրվա լուր | | November 9, 2011 11:36

Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր նորանշանակ դեսպան Տիկահիտո Հարադային: Կառավարության ղեկավարը շնորհավորել է դեսպանին դիվանագիտական առաքելության ստանձնման կապակցությամբ և նրան մաղթել բեղմնավոր աշխատանք:

«Վստահ եմ, որ Դուք կշարունակեք Ձեր նախորդների բարի առաքելությունը և Ձեր ջանքերը կներդնեք ի նպաստ մեր երկրների միջև հաստատված ջերմ բարեկամական կապերի ամրապնդմանը և ամենատարբեր ոլորտներում հայ-ճապոնական երկկողմ համագործակցության զարգաց¬մանը»,- ասել է Տիգրան Սարգսյանը:Վարչապետը շնորհակալություն է Ճապոնիայի կառավարությանը՝ տարբեր ոլորտոներում Հայաստանին ցուցաբերվող օժանդակության համար:

Զրուցակիցները երկուստեք արձանագրել են, որ հայ-ճապոնական հարաբերություններն ունեն զարգացման մեծ ներուժ և վերջին տարիներին դրանք առաջ են ընթանում դինամիկ կերպով: Հանդիպման մասնակիցներն ընդգծել են, որ երկու պետությունների միջև չլուծված խնդիրներ չկան: Տիգրան Սարգսյանը կարևորել է երկու երկրների գործարարների միջև փոխադարձ այցելությունները և նշել, որ անհրաժեշտ է մեծ ուշադրություն դարձնել բիզնես հնարավորությունների վերաբերյալ տեղեկատվության փոխա¬նակման ուղղությամբ:

Վարչապետն ընդգծել է, որ Հայաստանը մեծ կարևորություն է տալիս Ճապոնիայի հետ հարաբերությունների հետևողական զարգացմանը և պատ¬րաստ է ակտիվ ջանքեր գործադրել Հայաստանի և Ճապոնիայի միջև փոխշահավետ համագործակցությունը քաղաքական, տնտեսական, մշակութային և այլ ոլորտներում ընդլայնելու ու ամրապնդելու համար:

Տիկահիտո Հարադան հավաստիացրել է, որ պատրաստ է իրականացնել համապատասխան գործողություններ՝ մեծ ներուժ ունեցող հայ-ճապոնական հարաբերությունները տարբեր ուղղություններով ընդլայնելու և դրանց հետագա զարգացմանն ու ամրապնդմանը նպաստելու համար: Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև սեյսմիկ անվտանգության, բնական աղետների դեմ պայքարի, էներգետիկ և այլ ոլորտներում համագործակցությանը վերաբերվող հարցերի:

Դիտվել է 1331 անգամ:
Print Friendly

Leave a Reply