«Ժառանգությունը» պառակտված. կեղծիքների դեմ պայքարողները կեղծարարներ են
Շաբաթվա լուր, ՔԱՂԱՔԱԿԱՆ | Էդգար Ամիրխանյան | September 12, 2009 16:36
«Ժառանգություն» կուսակցությունից հեռացվածները, և նրանց հեռացնողները միմյանց մեղադրում են կուսակցության ներսում ընտրությունները կեղծելու մեջ:
Կուսակցությունից հեռացված անդամների հասցեին հնչող մեղադրանքներին, որ նրանք վարչության ընտրություններն են կեղծել, հեռացված Մովսես Արիստակեսյանը ասաց, որ դրա համար «մեղմ պատիժ» ստացած 6 անդամների մեջ կար նաև իրենց հեռացնող, վարչության նախագահ Արմեն Մարտիրոսյանի անունը: Նա հավելում է, որ 5-րդ համագումարից հետո (2008-ի հուլիս) ԿԸՀ գնացած ցուցակը Արմեն Մարտիրոսյանն ու Հովսեփ Խուրշուդյանը կեղծել են:
«Համագումարից հետո, երբ ցուցակը հաստատվեց, ես թվով 8-րդ էի, թերթերից մեկն անգամ հաջորդ օրը տպագրել էր ցուցակը (ցույց է տալիս թերթի «լավագույն տղերքը» վերտառությամբ հոդվածը), իսկ Մարտիրոսյանը 9-րդ էր: Սակայն վերջում պարզվեց, որ ԿԸՀ-ում գնացել է մի ցուցակ, որտեղ Արմենը 8-րդ է, ես՝ 9-ը»:
«Ժառանգության» խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը չի հերքում, որ ցուցակը փոփոխվել է և նշում է, որ իր լիազորությունների ներքո է արվել փոփոխությունը: « Ես ունեցել եմ դրա լիազորությունը (այսինքն փոխել): Այո, այդ լիազորությունները տվել է Րաֆֆի Հովհաննիսյանը»:
5-րդ համագումարի հաշվիչ հանձնաժողովի անդամ, Կենտրոն տարածքային ստորաբաժանման ղեկավար Արթուր Սարդարյանը նշում է, որ համագումարի օրը իրեն է մոտեցել տարածքային կազմակերպությունները համակարգող իր անմիջական ղեկավար Նորայր Վարդարյանը և ասել, որ քվորումը չի ապահովում ու ցույց է տվել քվեաթեթիկներ և հանձնանրել, որ քվորում չլինելու դեպքում` դրանք գցեն արկղը: Նա ասում է, որ կեղծիքին գործը չի հասել. «Դա չի իրականացվել, իսկ ես կատարում էի իմ վերադասի հրանհանգը, ես նկատողություն ստացա, և համագումարից երեք ամիս անց իմ դիմումի համաձայն հեռացա վարչությունից»:
Բայց Սարդայանի հեռացված մյուս գործընկեր՝ Ասյա Համբարձումյանը, ով Աջափնյակի ստորաբաժանման ղեկավարն է, պատմում է, որ համագումարի նախորդ օրը հաշվիչ հանձնաժողովի հրավիրված նիստին Դավիթաշենի ստորաբժանման ղելավար Անահիտ Ներսիսյանի հետ հարց են բարձրացրել, որ Արմեն Մարտիրոսյանը իրավունք չունի լինել համագումարի հաշվիչ հանձնաժողովի նախագահ, քանի որ դեպուտատ է, ու նաև վարչության անդամի թեկնածու, ինչը կարող էր շահերի բախում առաջացնել: 
«300 պատվիարկ ունեիքն, պետք է լիներ 306 թերթիկ, բայց անքանակ թերթիկներ էին, գեղական-ընկերեկան ընտրությոններ էին, քանի անգամ լցոնում նկատեցի, ներս գնացի և ասեցի, որ այսպես չի կարելի: Հետո Հայկ Գասպարյանի կնոջ ձեռքին մի քանի թերթիկ տեսա, վերցրեցի և տարա տեղը դրեցի»,-ասում է Համբարձումյանը.-Արմենին տեսա արկղի կողքին կանգնած` ձեռքին քվեաթերթիկ: Ասում եմ` Արմեն ես ինչ ա, բա քո գործը չի…ասի դե ես հիմա երկու թերթիկ կգցեմ արկղը ու կպահանջեմ, որ դուք բացեք ու կատարեք վերահաշվարկ, որ սենց ընտրություն չի լինում: Հետո ասեցի Խուրշուդյանին, ինքն էլ, բա տիկին Ասյա մի անհանգստացի, ես կկագրավորեմ»:
Տիկին Ասյան հիշում է, որ արկղը, երբ բացել են `54 հատ թերթիկ է եղել գլխին գցած, իսկ հաշվարկից հետո պարզվել է նաև, որ 23 էլ են ավելացել:«Խոսել եմ Բախշյանի հետ, Ստեփանի, գրեթե բոլորի, սկզբում որոշել էին պատժել, բայց հետո ես նկատողություն ստացա, իսկ հիմա ինձ հեռացրին»:

Վարդան Խաչատրյան
Համագումարի կեղծիքների մասին համագումարից հետո` արդեն 2008 թվականի հուլիսի 31-ին, «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը հատուկ կարծիք է ներկայացրել «Ժառանգություն» կուսակցության վարչությանը: Փոստանջյանը նշել է, որ` ««Ժառանգություն» կուսակցության 5-րդ համագումարում վարչության անդամների ընտրությունների ժամանակ եղած թերություններն ու խախտումներն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողովը կուսակցության վարչությանն է ներկայացրել զեկուցագիր եւ որոշման նախագիծ, որոնք նշված հանձնաժողովի բոլոր անդամների կողմից քննարկման առարկա չեն դարձել, եւ այդ առաջարկի վերաբերյալ քվեարկությամբ որոշում չի ընդունվել»:
Այդ նույն հատուկ կարծիքի մեջ Փոստանջյանը նաև նշում է. «Արմեն Մարտիրոսյանը չէր կարող լինել վարչության անդամների ընտրության համար ստեղծված հաշվիչ հանձնաժողովի նախագահ կամ անդամ, քանի որ նախկինում ԱԺ-ում գլխավոր դատախազի ընտրությունների ժամանակ նա «Ժառանգություն» խմբակցության ներկայացուցիչն էր ընտրական հանձնաժողովում եւ անփութություն ցուցաբերելու պատճառով խմբակցության կողմից հետ էր կանչվել ԱԺ ընտրական հանձնաժողովից»: Փոստանջյանը արդեն վարչությանը ուղղված իր դիմումում հետո գրել է. «Օրինակ, ինձ` որպես ժամանակավոր հանձնաժողովի անդամ, այդպես էլ պարզ չեղավ, թե ինչու էր Արմեն Մարտիրոսյանը քվեաթերթիկները առանձին հաշվում մեկ այլ սենյակում, ինչու է նա Ասյա Համբարձումյանին, ով նրա ձեռքին տեսել է մի տրցակ քվեաթերթիկ եւ հարցրել` այս ինչ է կատարվում, պատասխանել` «Քո գործը չի, լավ եմ անում», եւ այդ քվեաթերթիկները դրել գրպանը, նաեւ պարզ չեղավ, թե Ասյա Համբարձումյանը, ով վարչության մեկ այլ թեկնածուի` Հայկ Գասպարյանի տիկնոջ ձեռքին մի քանի տասնյակ քվեաթերթիկ էր հայտնաբերել, ինչպես էր կարողացել հայթայթել ավել քվեաթերթիկներ եւ մի քանի անգամ քվեարկել»:
Դիմումի վերջում Փոստանջյանն առաջարկել է անցկացնել նոր ընտրություններ:
Խուրշուդյանը Սարդարյանի և Համբարձումյանի մեղադրանքները համարում է աբսուրդ և նշում, որ վարչության ընտրությունները կեղծելու փորձը իրնեք են հայտնաբերել՝ ինքն ու Մարտիրոսյանը: Ասում է, որ «ցավոք մեղավորները մեղմ պատիժներ են ստացել, ինչի արդյունքում այսօրվա պատկերն է»:
Վարչության երեք անդամ` Մովսես Արիստակեսյանը, Զոյա Թադևոսյանը, Վարդան Խաչատրյանը, ինչպես նաև ստորաբաժման ղեկավարներ`Արթուր Սարդարյանը, Ասյա Համբարձումյանը և Արթուր Հակոբյանը հեռացվել են սեպտեմբերի 9-ին` վարչության որոշմամբ, որի նիստին ներկա չեն եղել: Երկու օր առաջ հեռացվածներին թույլ չէին տվել մտնել նաև գրասենյակ` վարչության որոշմանը ծանոթանալու համար:
6-ին հեռացնելու համար վաչությունը քվորումը չի ապահովել, քանի որ Րաֆֆի Հովհաննիսյանն ու Արթուր Սարդարյանը դուրս են եկել վարչությունից, իսկ երեք անդամը չեն ներկայացել նիստին (կանոնադրությամբ քվորումն ապահովվում է ձայների 2/3-ի առկայության դեպքում, այսինքն 6 հոգին բավարար չէր): Այս պարագայում խմբակցության ղեկավարի պաշտոնից հրաժարական է տվել Արմեն Մարտիրոսյանը, իսկ Ստեփան Սաֆարյանը, ով վարչության անդամ չի եղել, ընտրվել է խմբակցության ղեկավարի պաշտոնում, ով կանոնադրության համաձայն` ի պաշտոնե վարչության անդամ է դառնում մեխանիկորեն: Ստացվել է, որ նիստին ներկա են եղել 7 անդամ, և հեռացման քվորումն արդեն ապահովվել է:






Facebook
Tweet This
Email This Post
