Սամվել Բաբայանի պատճառով Բազեյանը կորցնում է տունը

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | November 9, 2011 11:18

«ԼՂՀ պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանի գտնվելու վայրը փաստացի անհայտ է»,- գրում է «Հայկական ժամանակը»։

«ԼՂՀ ՊՆ նախկին նախարարի մասին այլազան լուրեր են պտտվում, ըստ որոնց՝ նա հայտնվել է բավականին տհաճ իրավիճակում։ Ստույգ հայտնի է, որ Բաբայանը ինչ-որ նախագիծ իրականացնելու համար մեծ վարկեր է վերցրել մի քանի բանկերից և դրա համար գրավադրել մի շարք մարդկանց բնակարաններ. վերջիններիս համաձայնությամբ՝ իհարկե։ Այդ մարդկանց թվում է Երևանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանը, որի երևանյան բնակարանը կարող են մոտ ապագայում բռնագրավել, եթե Սամվել Բաբայանը չհայտնվի և չփակի այն վարկը, որ վերցրել է «Արդշինինվեստբանկից»։ Համենայնդեպս՝ Բազեյանն ինքը, մեր ունեցած տեղեկություններով, ֆինանսապես ի վիճակի չէ ինքնուրույն փակել այդ վարկը»,- գրում է «Հայկական ժամանակը»՝ հավելելով, որ ըստ որոշ լուրերի՝ գրավադրված է նաև Սամվել Բաբայանի բնակարանը, որը գտնվում է Նալբանդյան փողոցում։

Tert.am

 

Դիտվել է 1107 անգամ:
Print Friendly

Leave a Reply