Euronews-ը Հայաստանը գերտերություն է դարձրել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 9, 2011 11:15

Հայաստանի քաղաքական քարտեզի հետ կապված, երբեմն խնդիրներ են լինում։ Որոշ լրատվամիջոցներ կամ տեղեկատվական աղբյուրներ Հայաստանի քարտեզում նշում են Լեռնային Ղարաբաղը, ինչը զայրույթ է առաջացնում հատկապես հարեւան Ադրբեջանում։ Դեպքեր են եղել, երբ Հայաստանի կազմում են ներառել Կարսի նահանգը, ինչը բնականաբար առաջացրել է հարեւան Թուրքիայի զայրույթը։ Նման դեպքեր բազմիցս գրանցվել են, սակայն դրանցից ամենացցունը Euronews-ի կայքում հրապարակված քարտեզն է։

Euronews-ն իսկապես մեծ շռայլություն է դրսեւորել Հայաստանի նկատմամբ։ Այս լրատվամիջոցն իր կայքի եղանակին վերաբերող էջում Հայաստանին է շնորհել Բյուզանդական կայսրության գրեթե ողջ տարածքը։ Հայաստանի կազմում են Իտալիայի հարավը, Ալբանիան, Մակեդոնիան, Հունաստանը, Բուլղարիայի կեսից ավելին, Մոնտենեգրոն ու Սերբիայի հարավը, Թուրքիայի գրեթե ողջ տարածքը, Սիրիան, Լիբանանն ու Իսրաելը, Իրաքի կեսը, Հորդանանը, Սաուդյան Արաբիայի, Եգիպտոսի ու Լիբիայի հյուսիսային հատվածները։

Հատկանշական է, որ Հայաստանի տարածքն ընդհանրապես այս քարտեզում չկա։

 

 

News.am

Դիտվել է 865 անգամ:
Print Friendly

Leave a Reply