Անպաշտպան սեքսը սպառնում է մահացու հիվանդությամբ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 9, 2011 10:23

Ռիսկի խմբում են 20-30 տարեկան  երիտասարդ կանայք, որոնք հաճախ են փոխում  զուգընկերոջը ու միշտ չէ, որ մտածում են  սեքսուալ հարաբերությունների վտանգների մասին:

Հետազոտողներն  ասում են, որ նշված տարիքային խմբի կանանց մոտ  նկատվում են  արգանդավզիկի քաղցկեղի հիվանդացության դեպքեր, որի հարուցիչը պապիլոմա վիրուսն է:

Ինչպես հայտնի է, վիրուսակիր են բանից անտեղյակ, ոչինչ չկասկածող տղամարդիկ, իսկ կանանց մոտ այդ վիրուսը առաջացնում է քաղցկեղ: Ինչ վերաբերում  է տարիքային մյուս խմբերին, ապա եվրոպացի բժիշկները նշում են, որ այս դեպքում նկատվում է նման ցուցանիշների նվազում, ինչն  հասունության ու սեքսուալ կյանքի ու առողջության  հարցերում  լրջությամբ է պայմանավորված:

 

Դիտվել է 1059 անգամ:
Print Friendly

Leave a Reply