ԼՂՀ նախագահը Գերմանիայի Դաշնային Հանրապետության խորհրդարանում պատգամավորների և փորձագետների հետ հանդիպում է ունեցել

Պաշտոնական, Օրվա լուր | | November 9, 2011 10:45

Լեռնային Ղարաբաղի  Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 8-ին այցելել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության խորհրդարան (Բունդեսթագ), որտեղ հանդիպել է մի խումբ պատգամավորների եւ փորձագետների հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերություններին, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման եւ տարածաշրջանային զարգացումներին առնչվող հարցեր:

Երկուստեք նշվել է փոխգործակցության խորացման շահագրգռվածության առկայությունը եւ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը:

Հանդիպմանը ներկա են եղել  Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Արմեն Մարտիրոսյանը, ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը, Գերմանիայում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Հարություն Գրիգորյանը:

Դիտվել է 2016 անգամ:
Print Friendly

Leave a Reply