Բերլուսկոնին ոչ այստեղ է, ոչ էլ` այնտեղ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 9, 2011 10:06

Նոյեմբերի 8-ի երեկոյան, երբ Իտալիայի խորհրդարանը հաստատեց  ԵՄ-ի պահանջով փոփոխված բյուջեի մասին օրենքը, վարչապետ Բերլուսկոնին հայտարարեց պաշտոնից հեռանալու մասին: Նրա խոսքով, Իտալիան գտնվում է ֆինանսական ծանր կացության մեջ ու պետք է ապացուցի, որ կարող է ռեֆորմներ կատարել:

Բերլուսկոնիի կաբինետը խորհրդարանի ներքին պալատում կորցրել է մեծամասնությունը: Նույն ժամանակ պատգամավորների մեծ մասը կառավարության գործողությունները տնտեսության ոլորտում բավարար է համարել:

Ընդդիմությունը Բերլուսկոնիին  հեռանալու կոչ է արել: Իտալիայի նախագահ Ջորջո Նապոլիտանոյի գրասենյակում բացատրել են, որ Բերլուսկոնին կարող է պաշտոնից հեռանալ միայն այն ժամանակ, երբ կառավարությունը տնտեսությունը կայունացնելու համար  մի շարք միջոցառումներ իրականացնի :

 

Դիտվել է 1010 անգամ:
Print Friendly

Leave a Reply