Առայժմ` առանց մեդալի

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | November 9, 2011 9:49

Փարիզում շարունակվող ծանրամարտի աշխարհի առաջնությունում  69 կգ քաշային կարգում Հայաստանից մրցահարթակ դուրս եկավ երկու մարզիկ: Սամվել Գրիգորյանը երկամարտի 316 (145+171) կգ արդյունքով գրավեց 11-րդ տեղը: Վանիկ Ավետիսյանը պոկում վարժությունում չկարողացավ բարձրացնել իր իսկ պատվիրած 138 կգ-ը և դուրս մնաց պայքարից: Չեմպիոն դարձավ  չինացի Դեշան Տանը` 341  (155+186) կգ: Երկրորդ տեղը գրավեց ռուսաստանցի Օլեգ Չենը` 336  (156+180) կգ: Բրոնզե մեդալը նվաճեց  չինացի Չաո Վուն` 335  (150+185) կգ:

Այսօր մրցահարթակ դուրս կգա  69 կգ քաշային Մելինե Դալուզյանը:

Դիտվել է 737 անգամ:
Print Friendly

Leave a Reply