Բանգկոկում ավտոմեքենաները փաթեթավորում են պոլիէթիլենով

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 9, 2011 9:39

Բանգկոկը գնել է պոլիէթիլենե հսկայական փաթեթներ` ավտոմեքենաները ջրհեղեղից պաշտպանելու նպատակով: Փաթեթները ստեղծողները հավատացնում են, որ իրենց գյուտը կփրկի մեքենան ջրի տակն անցնելուց, նույնիսկ եթե ջուրը մեքենայի տանիքին հասնի: Սակայն 2 շաբաթից ավելի շատ պահել խորհուրդ չի տրվում, քանի որ եթե փաթեթում խոնավություն այնուամենայնիվ կա, ապա երկու շաբաթ հետո այն կդառնա ժանգառաջացման պատճառ:

Բանգկոկի համալսարաններից մեկում էլ գիտնականները ստեղծել են մի սարքավորում, որը որոշում է` կա արդյոք ջրի մեջ հոսանք: Ուսանողներն ու դասախոսները գումար են հավաքում այդպիսի սարքավորումներ արտադրելու ու հեղեղված թաղամասերի բնակիչներին անվճար  բաժանելու համար:

 

Դիտվել է 1121 անգամ:
Print Friendly

Leave a Reply