Զոհվածների ընտանիքները ստացան Կառավարության դրամական աջակցությունը

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | November 9, 2011 8:51

Տավուշի մարզում տեղի ունեցած սողանքի հետևանքով հինգ զոհվածների ընտանիքները նոյեմբերի 8-ին ստացան ՀՀ կառավարության հատկացրած մեկական միլիոն դրամը։

Երևանում բնակվող եղբայրներ Մեխակ և Արմեն Սորսումատյանների ընտանիքները Կառավարության հատկացրած դրամական աջակցությունը ստացան ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության ներկայացուցիչներից: ԱԻ փոխնախարար Ռ. Տիգրանյանը, ցավակցություն հայտնելով զոհվածների հարազատներին, նրանց փոխանցեց մեկական միլիոն դրամ։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 2-ին, ժամը 19.03-ին M6 միջպետական մայրուղու 83-րդ կիլոմետրում Վանաձոր-Բագրատաշեն հատվածում` Այրում երկաթուղային կայարանի կամրջի մոտ (Լճկաձոր գյուղի հատվածում) տեղի էր ունեցել սողանք: Փլուզված հատվածի (ճանապարհի եզրով) երկարությունը մոտ 300 մետր էր, որից առավել վտանգավորը` 130 մետր, իսկ ճանապարհին սահած հողազանգվածի միջին բարձրությունը 10-15 մետր էր:

 

Դիտվել է 985 անգամ:
Print Friendly

Leave a Reply