նոյեմբերի 8-ին տեղի է ունեցել նախարար Մանուկ Վարդանյանի եւ Վրաստանի էկոնոմիկայի եւ կայուն զարգացման նախարար Վերա Կոբալիայի հանդիպումը ընդլայնված կազմով

Պաշտոնական, Օրվա լուր | | November 9, 2011 0:17

ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությունում նոյեմբերի 8-ին տեղի է ունեցել նախարար Մանուկ Վարդանյանի եւ Վրաստանի էկոնոմիկայի եւ կայուն զարգացման նախարար Վերա Կոբալիայի հանդիպումը ընդլայնված կազմով, որի ընթացքում քննարկվել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր:

Մասնավորապես, ներկայացվել են միջազգային բեռնափոխադրումների ներկա վիճակը, միջազգային ավտոմոբիլային տրանսպորտով ուղեւորափոխադրումների հեշտացման հարցը, միջազգային ավտոմոբիլային տրանսպորտով ուղեւորափոխադրումների համար պահանջվող տեխնիկական ստանդարտները:!

Կողմերը փորձի փոխանակում են կատարել միջազգային բեռնափոխադրումների լիցենզավորման, վտանգավոր բեռների փոխադրման հարցերի շուրջ, խոսել են Հայաստանում եւ Վրաստանում ներդրումային ծրագրերի իրականացման մասին:  Տեղեկատվություն է փոխանակվել երկու երկրներում թվային տախոգրաֆների ներդրման ընթացքի վերաբերյալ:

Հանդիպման ավարտին հաջորդել է երկու գերատեսչությունների ղեկավարների
համատեղ մամուլի ասուլիսը:

 

 

Դիտվել է 841 անգամ:
Print Friendly

Leave a Reply