Տավուշի մարզի գործարաններում 8 հազար 11 տոննա մթերված խաղող կա

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | November 9, 2011 0:14


Ավարտվել է Տավուշի  մարզի գինու և կոնյակի գործարանների կողմից խաղողի մթերումը: Մարզպետարանից տեղեկացանք, որ բերքի ամենամեծ քանակությունը` 3500 տոննա, մթերել է “Երևանի կոնյակի գործարան” ՓԲԸ Բերդի մասնաճյուղը: 1500 և 1400 տոննա խաղող պահեստավորել են համապատասխանաբար “Բերդավանի գինու գործարան” ԲԲԸ-ն և  “Իջևանի գինու և կոնյակի գործարանը”: Համեմատաբար խաղողի փոքր ծավալ է ընդունել Երևանի շամպայն գինիների գործարանի Դեբեդավանի մասնաճյուղը` 811 տոննա: Վերջինից չնչին տարբերությամբ` 800 տոննա, խաղող է մթերել Տավուշի գինու գործարանը: “Երևանի կոնյակի գործարան” և “Բերդավանի գինու գործարան” ԲԲԸ-ները ընդունած խաղողի դիմաց վճարվելիք ամբողջ գումարն արդեն հանձնել են գյուղացիներին: Իսկ մյուս երկու  գործարանները մինչև տարվա վերջ կվճարեն գնված խաղողի վճարը:

Այս ամենի հետ կային և այնպիսի գյուղատնտեսներ, ովքեր նախընտրել են իրենց խաղողը չհանձնել գործարաններին, այլ վաճառել համագյուղացիներին, փոխանակել այլ ապրանքատեսակների հետ կամ էլ` ինքնուրույն օղի ու գինի պատրաստել: Պատճառն էլ այն է եղել, որ գործարանները խաղողի մեկ կիլոգրամը ընդունում էին ընդամենը 100-120 դրամով, որը ոչ բոլոր գյուղատնտեսներին է ձեռնտու:

 

Քրիստինա Տեր-Մաթևոսյան

 

Դիտվել է 977 անգամ:
Print Friendly

Leave a Reply