Հաղթեց նաև Հայաստանի շախմատիստուհիների հավաքականը

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | November 8, 2011 23:01

Հունաստանում ընթացող շախմատի Եվրոպայի թիմային առաջնության 6-րդ տուրում հաղթեցին նաև մեր երկրի մարզոուհիները: Նրանք 3:1 հաշվով առավելության հասան Հունաստանի հավաքականի նկատմամբ: Էլինա Դանիելյանը և Լիլիթ Գալոյանը խաղաղ դաշն կնքեցին մրցակցուհիների հետ, իսկ Լիլիթ Մկրտչյանը և Նելլի Աղինյանը հաղթանակներ տարան: Հայաստանի կանանց հավաքականը 8 միավորով 8-րդ տեղում է: 11 միավորով առջևում է Ռուսատանի ընտրանին:

Հայաստանի տղամարդկանց հավաքականն ունի 9 միավոր և 4-րդ հորիզոնականում է: 10-ական միավորով աղյուսակը գլխավորում են Ռումինիայի, Ադրբեջանի և Բուլղարիայի ներկայացուցիչները:

Դիտվել է 805 անգամ:
Print Friendly

Leave a Reply