Ոստիկանությունում կադրային ջարդը շարունակվում է. նոր նշանակումներ

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | November 8, 2011 18:13

Ոստիկանության պետի պաշտոնում Վլադիմիր Գասպարյանի նշանակումից հետո ոստիկանական համակարգում կադրային ջարդ է սկսվել: Ինչպես նախօրեին, այնպես էլ այսօր նոր նշանակումների մասին տեղեկատվական հոսքը շարունակվում է:

Այսպես, ոստիկանության լրատվական ծառայությունից Panorama.am-ին տեղեկացնում են, որ ոստիկանապետի հրամանով Ճանապարհային ոստիկանության Երևանի 1-ին հաշվառման քննական բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Արթուր Մարգարյանը և 2-րդ քննական բաժանմունքի պետ, գնդապետ Մանվել Մամիկոնյանը ազատվել են զբաղեցրած պաշտոնից: Թիվ 2 քննական բաժնի պետ է նշանակվել Արմեն Դավթյանը: 

Գասպարյանի մեկ այլ հրամանով, ոստիկանության ներքին անվտանգության վարչության պետ, գնդապետ Արմեն Գաբուզյանը ազատվել է պաշտոնից և նշանակվել ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության առաջին վարչության (միգրացիայի) պետ:

Տեղեկություններ կան, որ շուտով նաև նշանակում կլինի ոստիկանության տնտեսական վարչության պետի պաշտոնին, քանի որ այն երկար ժամանակ ղեկավարել է ժամանակավոր պաշտոնակատար Գրիշա Մարտիրոսյանը: Վերջինը հավանաբար կնշանակվի պետի տեղակալ:

Պաշտոններից ազատվածները անցել են ոստիկանության կադրերի տրամադրության տակ:

 

Panorama.am

 

Դիտվել է 1068 անգամ:
Print Friendly

Leave a Reply