Բակո Սահակյանն այցելել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության խորհրդարան (Բունդեսթագ)
Պաշտոնական, Օրվա լուր | ankakh | November 8, 2011 18:22
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 8-ին այցելել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության խորհրդարան (Բունդեսթագ), որտեղ հանդիպել է մի խումբ պատգամավորների եւ փորձագետների հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերություններին, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման եւ տարածաշրջանային զարգացումներին առնչվող հարցեր:
Երկուստեք նշվել է փոխգործակցության խորացման շահագրգռվածության առկայությունը եւ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը:
Հանդիպմանը ներկա էին Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Արմեն Մարտիրոսյանը, ԼՂՀ Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը, Գերմանիայում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Հարություն Գրիգորյանը:






Facebook
Tweet This
Email This Post
