ՀՀ գործադիր իշխանության պետական և տարածքային կառավարման մարմինների պաշտոնատար անձանց հետ անցկացվող հավաք-պարապմունքներ պաշտպանության նախարարությունում

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | November 8, 2011 16:02

ՀՀ պաշտպանության նախարարությունում նոյեմբերի 7-ից 12-ը տեղի են ունենում ՀՀ գործադիր իշխանության պետական և տարածքային կառավարման մարմինների պաշտոնատար անձանց հետ անցկացվող հավաք-պարապմունքներ, որոնց մեկնարկը տրվել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի դասախոսությամբ:  Դասախոսություններին մասնակցում են զորահավաքային պատրաստությամբ զբաղվող պաշտոնատար անձիք 17 նախարարություններից, մարզպետարաններից և Երևանի քաղաքապետարանից:

Հավաք-պարապմունքների ընթացքում դասախոսությամբ հանդես են գալու ՀՀ էկոնոմիկայի նախարար Ա. Մովսիսյանը, ՀՀ գյուղատնտեսության նախարար Ս.Կարապետյանը, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը, ՊՆ և ԶՈՒ ԳՇ ստորաբաժանումների ներկայացուցիչներ:

Հավաք-պարապմունքները նոյեմբերի 11-ին շարունակվելու են «Բաղրամյան» ուսումնական կենտրոնում:


 

Դիտվել է 1267 անգամ:
Print Friendly

Leave a Reply