Թուրքիայում զոհվել է 1 և վիրավորվել 2 նավաշինարար

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | June 9, 2009 15:01

turkeyԹուրքիայի Ստամբուլ քաղաքի արդյունաբերական Թուզլա թաղամասում ուժեղ քամու հետևանքով նավաշինարարական գործարանում բռնկված հրդեհից 1 աշխատակից է մահացել, 2 այլ աշխատողներ վնասվածքներ են ստացել:

Ըստ պաշտոնական վերջին տվյալների` դեպքի պատճառը եղել է գազի արտահոսքը:

Միայն 2008թ.-ին 31 նավաշինարար է մահացել Թուրքիայում, իսկ Թուզլայի նավաշինարարական գործարանում ավելի քան 120 աշխատակից է մահացել վերջին 17 տարում: (hurriyet.com)

Դիտվել է 927 անգամ:
Print Friendly

Leave a Reply