Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Ճապոնիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Տիկահիտո Հարադան

Պաշտոնական, Օրվա լուր | | November 8, 2011 15:41

Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Ճապոնիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Տիկահիտո Հարադան (նստավայրը՝ Մոսկվա):

Հանրապետության ղեկավարը շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ և մաղթել հաջողություններ: Նշելով, որ Հայաստանը կարևորում է հայ-ճապոնական հարաբերությունների համակողմանի զարգացումն ու խորացումը, Նախագահը գոհունակությամբ է արձանագրել հատկապես վերջին տարիներին քաղաքական շփումներում նկատելի որոշակի աշխուժությունը, արտաքին գերատեսչությունների միջև կանոնավոր բնույթ ստացած քաղաքական խորհրդատվությունները:

Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ Հայաստանի և Ճապոնիայի միջև տարբեր ոլորտներում առկա համագործակցության լուրջ ներուժը լիարժեքորեն կօգտագործվի դեսպան Տիկահիտո Հարադայի պաշտոնավարման ընթացքում` նպաստելով երկու երկրների և ժողովուրդների միջև բարեկամության առավել ամրապնդմանը:

Ճապոնիայի նորանշանակ դեսպան Հայա՝ՀայաՏիկահիտո Հարադան շնորհակալություն է հայտնել Նախագահ Սարգսյանին` շնորհավորանքի ու բարեմաղթանքների համար և վստահեցրել, որ կանի հնարավորը երկկողմ կապերի խորացման ուղղությամբ:  Նա նշել է, որ հաջորդ տարի լրանում է Հայաստանի և Ճապոնիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակը, որը ևս լավ առիթ է մշակութային բազմաբնույթ միջոցառումների անցկացման, տնտեսական ոլորտում համագործակցության ծրագրերի մշակման ու իրագործման համար:

 

 

Դիտվել է 753 անգամ:
Print Friendly

Leave a Reply