Ֆրիտյոֆ Նանսենի ծննդյան 150-ամյակին նվիրված միջոցառում Նիդերլանդներում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 8, 2011 13:48

Նոյեմբերի  6-ին Հաագայի Աբովյան մշակութային միությունում տեղի ունեցավ «Ֆրիտյոֆ Նանսենը եւ հայերը» խորագրով հոբելյանական միջոցառումը` նվիրված մեծ գիտնականի եւ մարդասերի ծննդյան 150-ամյակին:

Հոբելյանական միջոցառմանն ելույթով հանդես եկավ Նիդերլանդներում Հայաստանի դեսպան Ձյունիկ Աղաջանյանը, ով մեծապես կարեւորեց Նանսենի կատարած աշխատանքը` որպես Փախստականների հարցերով առաջին հանձնակատարի, նրա ջանքերն` ուղղված բազմահազար փախստականների ու տեղահանվածների, գերիների ու սովյալների տառապանքը թեթեւացնելուն: Նա իր խոսքում, մասնավորապես, նշեց. «Այսօր մենք պատվում ենք մի մարդու հիշատակը, ով իր նորարարական մտածողությամբ, ընդունվածից ու հարմարավետությունից վեր դատելու կարողությամբ, ինչի օրինակն է հարյուր հազարավոր փախստականների ու գերիների համար արժանապատիվ կյանք ունենալու հիմքերն ապահովող Նանսենյան անձնագրերի ստեղծումը, նոր  ուղիներ բացեց մարդասիրական մոտեցումների, գործողությունների ու, հետագայում, օրենսդրության համար… Հնարավոր չէ ավելի լավ գնահատել Նանսենի կատարած աշխատանքը, քան Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Ա-ի խոսքերով. «Ֆրիտյոֆ Նանսենի գործն Ավետարանի մարդկային թարգմանությունն է»:

Միջոցառմանն ելույթ ունեցան նաեւ Նիդերլանդներում Նորվեգիայի դեսպան Անիկեն Ռամբերգ Կրուտնեսը, փիլիսոփա-լրագրող Հայկո Եսայանը, ում ընտանիքը Հոլանդիա է ներգաղթել Նանսենյան անձնագրով, եւ ցուցադրվեց կարճ վավերագրական ֆիլմ Ֆրիտյոֆ Նանսենի մասին:

 

 

Դիտվել է 897 անգամ:
Print Friendly

Leave a Reply