ՄԱԿ-ի Հանուն Կայուն Զարգացման Կրթության Տասնամյակը /ԿԶԿ/

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | November 8, 2011 13:31

Կրթությունը հանուն կայուն զարգացման (ԿԿԶ) նպատակ ունի օԺանդակել մարդկանց մոտ ձևավորելու վերաբերմունք, աշխարհայացք, հմտություններ և գիտելիք, որպեսզի նրանք կարողանան որոշումներ կայացնել և հետագայում գործեն դրանց համաձայն` ի շահ իրենց և ուրիշների:
Միավորված Ազգերի Կազմակերպության Գլխավոր ասամբլեան 2005-2014 թվականները հռչակեց Հանուն կայուն զարգացման կրթության տասնամյակ, որի նպատակն է կայուն զարգացման սկզբունքները, արժեքներն ու պրակտիկան ներառել կրթության և ուսումնառության բոլոր ոլորտներում: ՅՈՒՆԵՍԿՕ-ին է վստահվել Տասնամյակի համար գլխավոր պատասխանատու գործակալության դերը:
Զարգացող շատ երկրներում ՄԱԿ-ի գրասենյակի գործակալությունների ակտիվ մասնակցությունն ու ԿԶԿ  ներառումը ՄԱԿ-ի Զարգացման աջակցության շրջանակի (ՄԱԶԱՇ) մեջ երկրներին տրամադրվող աջակցության հիմքն է: Հայաստանում, ինչպես այլ երկրներում, որոշիչ նշանակություն է ստացել դոնոր կազմակերպությունների հետ համագործակցությունը հանուն կայուն զարգացման կրթությանն աջակցող ազգային ռազմավարությունների և շրջանակների մշակման գործընթացում:
ՅՈՒՆԵՍԿՕ-ն ՄԱԶԾ-ի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ՄԱԿ-ի այլ գործակալությունների հետ համատեղ իր ակտիվ մասնակցությունն է բերում Հայաստանում 2010-2015թթ. ՄԱԶԱՇ-ի իրականացմանը: ՄԱԿ-ի զարգացման աջակցության շրջանակը կառավարության և ՄԱԿ-ի գրասենյակի գործակալությունների միջև ստորագրված ծրագրային փաստաթուղթ է, որն ամրագրում է ՄԱԿ-ի` ազգային զարգացման հասնելու հավաքական գործողությունները: ՀՀ կառավարությունը և ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի գործակալությունները ՄԱԶԱՇ-ի 2010-2015թթ. հայաստանյան գործընթացի մեջ ներառել են մի գործողություն, որի միջոցով ՅՈՒՆԵՍԿՕ-ն` որպես ՄԱԿ-ի առաջատար գործակալություն, ՄԱԶԾ-ի և ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ համատեղ աջակցում է կայուն զարգացման սկզբունքների ինտեգրմանը կրթակարգի մեջ:
Ստանձնած պարտավորությունները կատարելու համար ՅՈՒՆԵՍԿՕ-ի մոսկովյան գրասենյակն ու ՄԱԶԾ հայաստանյան գրասենյակը համատեղ պատվիրակություն են կազմել` կայուն զարգացումը կրթության մեջ ինտեգրելու վերաբերյալ` ՄԱԶԾ-ի, ՅՈՒՆԵՍԿՕ-ի և ՀՀ կառավարություն համատեղ նախագիծ մշակելու նպատակով: Պատվիրակությունը 2011թ. նոյեմբերի 8-ից 11-ն ընկած ժամանակահատվածում հանդիպումներ կունենա ՄԱԿ-ի գործակալությունների, ՀՀ բնապահպանության, ՀՀ Էներգետիկայի և բնական պաշարների, ՀՀ կրթության և գիտության նախարարությունների, ուսումնական հաստատությունների և բնապահպանական հասարակական կազմակերպությունների հետ:

 

Պատվիրակությունը Երևանում կմասնակցի նաև ԿԶԿ նվիրված երկու միջոցառման. 2011թ. նոյեմբերի 9-ին ՀՀ կրթության և գիտության նախարարությունը, ՅՈՒՆԵՍԿՕ-ի մոսկովյան գրասենյակը և ՄԱԶԾ հայաստանյան գրասենյակը կկազմակերպեն ազգային սեմինար` «Կրթություն հանուն կայուն զարգացման» թեմայով, որը տեղի կունենա Բեստ Վեստեռն Կոնգրես հյուրանոցում` միջազգային կազմակերպությունների, պետական կառավարման մարմինների, տարբեր ուսումնական հաստատությունների և բնապահպանական ՀԿ-ների մասնակցությամբ, որի ընթացքում կքննարկվեն կրթության մեջ կայուն զարգացման սկզբունքների, արժեքների և պրակտիկայի ինտեգրմանը վերաբերվող հարցերը:
2011թ. նոյեմբերի 10-ին ՄԱԶԱՇի շրջակա միջավայրի հարցերով միջգերատեսչական աշխատանքային խմբի տեխնիկական համակարգման հանդիպման ընթացքում կարվեն ներկայացումներ ՅՈՒՆԵՍԿՕ-ի և ՄԱԶԾ-ի կողմից և կքննարկվեն ուսումնական պլաններում կայուն զարգացման սկզբունքների ներդրմանն առնչվող հարցեր:  

 

Դիտվել է 1687 անգամ:
Print Friendly

Leave a Reply